Սիրիական «Շայրաթ» ռազմաբազայի ուղղությամբ արձակվել է շուրջ 10 հրթիռ, ԱՄՆ-ն հերքել է իր մասնակցությունը գործողությանը
Սիրիայի հակաօդային պաշտպանության համակարգը խոցել է Հոմսի նահանգում գտնվող «Շայրաթ» ռազմաբազային ուղղված 9 հրթիռ, այս մասին տեղեկացնում է РИА Новости գործակալությունը՝ վկայակոչելով Սիրիայի պետական հեռուստաընկերությանը:
Միևնույն ժամանակ, ԱՄՆ Պենտագոնի ներկայացուցիչը գործակալության հետ զրույցում հայտնել է, որ «Շայրաթ» բազայի շրջանում ամերիկյան ուժերն այս պահին որևէ ռազմական գործողություն չեն իրականացնում:
Արաբական Al Masdar տեղեկատվական պորտալը հաղորդել է, որ Հոմսում Սիրիայի ԶՈւ-ին պատկանող ռազմաբազային ուղղված հրթիռներն արձակվել են Իսրայելի կողմից:
Իսրայելի պաշտոնական շրջանակները լուրը որևէ կերպ դեռ չեն մեկնաբանել:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան շաբաթ առավոտյան հրթիռներ են արձակել Սիրիայի օբյեկտների ուղղությամբ:










