ԱՄՆ-ն պատրաստվում է Սիրիայում իր ուժերը փոխարինել արաբական երկրների ուժերով. The Wall Street Journal

11:17 • 17.04.18

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պատրաստվում է Սիրիայում ամերիկյան զորակազմը փոխարինել արաբական երկրներից զինծառայողներով, հայտնում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով ամերիկացի պաշտոնյաների:

Լրատվամիջոցի աղբյուրների տվյալներով՝ ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլտոնը վերջերս զանգահարել է Եգիպտոսի ընդհանուր հետախուզության ծառայության ղեկավարի պաշտոնակատար, գեներալ Աբաս Քամելին՝ իմանալու համար, թե կցանկանա արդյոք Կահիրեն աջակցություն տրամադրել ծրագրի իրականացմանը:

Թերթը նշում է, որ Սպիտակ տունը դիմել է Սաուդյան Արաբիային, Քաթարին և ԱՄԷ-ին՝ խնդրելով միլիարդավոր դոլարներ հատկացնել Սիրիայի հյուսիսային հատվածի վերականգնման համար: Պաշտոնյաների տվյալներով՝ երկրի ղեկավարությունը նաև ցանկանում է, որ արաբական երկրները տարածաշրջան զինվորականներ ուղարկեն:

Ինչպես նշում է պարբերականը, նախաձեռնության նպատակն է խուսափել Սիրիայում «անվտանգության ոլորտում վակուումի» առաջացումից, որը կարող է թույլ տալ «Իսլամական պետության» գրոհայիններին վերադառնալ տարածաշրջան: