Յարոսլավլի «Վերնիսաժ» առևտրի կենտրոնից 800 մարդու են տարհանել մալուխի բռնկման պատճառով

20:30 • 17.04.18

ՌԴ ԱԻՆ աշխատակիցները շուրջ 800 մարդու են տարհանել Յարոսլավլ քաղաքի «Վերնիսաժ» առևտրի կենտրոնից, որի խանութներից մեկում մալուխի բռնկում է տեղի ունեցել:

Ինչպես հայտնում է Gazeta.ru-ն՝ մեջբերելով գերատեսչության հաղորդագրությունը, առևտրի կենտրոններից մեկի վարձակալներից մեկի տաղավարում մալուխ էր բռնկվել, որի հետևանքով ծուխ էր տարածվել շենքում: Գերատեսչությունից հավելել են, որ բռնկումն արդեն մարվել է:

Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ հաղորդվում էր Արխանգելսկ քաղաքի «Ֆոկուս» առևտրի կենտրոնում բռնկված հրդեհի մասին, որտեղ ստուգումներ չեն իրականացվել 2014 թվականից ի վեր: