Մահացել է ԱՄՆ նախկին առաջին տիկին Բարբարա Բուշը

09:28 • 18.04.18

ԱՄՆ-ում 92 տարեկանում կյանքից հեռացել է Միացյալ Նահանգների նախկին առաջին տիկին Բարբարա Բուշը, որը երկրի 41-րդ նախագահ Ջորջ Բուշ-ավագի կինն էր:

Ինչպես նշում է bbc.com-ը, Բարբարա Բուշն ԱՄՆ պատմության մեջ միակ կինն է, որի ամուսինն ու որդին եղել են Միացյալ Նահանգների նախագահ և որը երկուսի երդմնակալության արարողությանն էլ ներկա է եղել:

Հայտնի է, որ նախկին առաջին տիկինը տևական ժամանակ առողջական խնդիրներ է ունեցել: Օրերս նա հրաժարվել էր բուժօգնությունից՝ հայտարարելով, որ ցանկանում է կյանքի վերջին օրերն ընտանիքի հետ անցկացնել:

Բարբարա Բուշի որդին՝ նախկին նախագահ Ջորջ Բուշ-կրտսերը, խոսելով մոր մահվան մասին, նկատել է, որ շատ բախտավոր մարդ է նման մայր ունենալու համար: