ԵՄ ղեկավարները շնորհավորել են Սերժ Սարգսյանին

22:23 • 20.04.18

Այսօր երեկոյան Սերժ Սարգսյանին շնորհավորական ուղերձներ են հղել ԵՄ ղեկավարները:

Այդ մասին հայտնում է Aysor.am-ը` Բրյուսելի իր աղբյուրների հղումով։ 

ՀՀ վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ Սերժ Սարգսյանին շնորհավորել են մասնավորապես Եվրոպական Միության Խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը և Եվրոպական Հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը: