Ոստիկանության գնդապետը հարվածել է լրագրող Տիրայր Մուրադյանին, հետո հրահանգել նստեցնել մեքենան
Ժամեր առաջ ոստիկանական ուժերը բռնություն են գործադրել լրագրողի նկատմամբ:
Երևան-Աբովյան ճանապարհահատվածին ոստիկանները բռնությամբ մեքենա են նստեցրել լրագրող Տիրայր Մուրադյանին՝ անկախ այն հանգամանքից, որ նա ոստիկաններին ցույց է տվել լրագրողական իր բեյջը:
Երբ Տիրայրը պատասխանում էր ներկա լրագրողներից մեկի հարցին, նրան հարվածել է ոստիկանության գնդապետը և հրահանգում նստեցնել նրան մեքենան:
Տիրայրն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որ իրեն տանում են անհայտ ուղղությամբ:
Հիշեցնենք, որ Տիրայր Մուրադյանը երեկ բռնության էր ենթարկվել քաղաքացիական հագուստով անձանց կողմից և երեկոյան էր դուրս գրվել հիվանդանոցից:
Լուսանկարում լրագրողին հարված հասցրած գնդապետն է: 










