Զալցբուրգում գնացքների բախման հետևանքով ավելի քան 50 մարդ է տուժել
Առնվազն 54 մարդ է վիրավորվել ավստրիական Զալցբուրգ քաղաքի գլխավոր կայարանում ուղևորատար գնացքների բախման հետևանքով: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը մոտ 04:46-ին: Լոկոմոտիվն ամրացնելիս է եղել Վենետիկից գիշերային գնացքի վագոնները Ցյուրիխից գնացքին և բախվել է կայանած գնացքին:
Ուղևորների մեծ մասը քնած է եղել միջադեպի ժամանակ: Խոսքը հիմնականում թեթև վնասվածքների մասին է, որոնք ստացվել են գնացքներում ընկած առարկաներից:
Ընդհանուր առմամբ, գնացքներում եղել է մոտ 240 ուղևոր:










