Մալայզիացին տրամանկարների միջոցով «վերարտադրում» է մանկության հիշողությունները (լուսանկարներ, տեսանյութ)
Արվեստագետները տարբեր միջոցներով են արտահայտում իրենց գաղափարներն ու զգացողությունները: Այսպես, 51-ամյա մալայզիացի արվեստագետ Էդդի Պուտերան իր զգացողություններով կիսվելու շատ յուրահատուկ միջոց է ընտրել:
Ինչպես նշում է Bored Panda-ն, Պուտերան փոքր դիոռամաներ (տրամանկարներ) է պատրաստում՝ «վերարտադրելով» իր մանկության հիշողությունները:
Նշվում է, որ վարպետը ձեռքով է պատրաստում իր բոլոր տրամանկարները: Աշխատանքներում պատկերված տեսարաններն այնքան մանրակրկիտ են, որ բարդ է հավատալ, որ սա իրական տեսարաններ չեն:
Պուտերայի խոսքով՝ ինքը միջինը մի շաբաթ է ծախսում մի տրամանկար պատրաստելու համար, իսկ երբեմն նույնիսկ 5-6 աշխատանք է ավարտին հասցնում մի ամսում:




































