ԱՄՆ-ում մահապատժի են ենթարկել երկրի պատմության մեջ այս պատժին արժանացած ամենատարեց մարդուն
ԱՄՆ-ի Ալաբամա նահանգում մահապատժի է ենթարկվել երկրի պատմության մեջ մահապատժի դատապարտված ամենատարեց մարդը՝ 83-ամյա Ուոլթեր Մուդին:
Ինչպես հաղորդում է Washington Post-ը, տղամարդը մեղավոր էր ճանաչվել 1989թ. պայթյունների շարք իրականացնելու ու երկու մարդ սպանելու համար:
Հայտնի է, որ տղամարդը մահապատժի է ենթարկվել մահացու ներարկման միջոցով: Բացի այդ, նա զրկվել է վերջին խոսքի իրավունքից:
Նշվում է, որ Մուդին 1989թ. ռումբ է ուղարկել շրջանային դատավոր Ռոբերտ Վենսին ու քաղաքացիական իրավունքի հարցերով փաստաբան Ռոբերտ Ռոբինսոնին: Հայտնի է, որ ռումբը պայթել է՝ սպանելով երկուսին էլ:
Մուդին մահապատժի դատապարտվածների խցիկում է անցկացրել 20 տարի ու այս ընթացքում փորձել է ապացուցել, որ անմեղ է:










