ԱՄՆ պետդեպը հավանության է արժանացրել Մեքսիկային 1,2 միլիարդ դոլարի ուղղաթիռների վաճառքը

13:44 • 20.04.18

ԱՄՆ պետքարտուղարությունը հավանության է արժանացրել Մեքսիկային ութ ամերիկյան MH-60R Seahawk տախտակամածային բազմաթիրախային ուղղաթիռի վաճառքը: Այդ մասին հայտնում է Պաշտպանական համագործակցության և անվտանգության հարցերով գործակալությունը (DSCA), գրում է gazeta.ru-ն:

Գործարքի արժեքը գնահատվում է մոտ 1,2 միլիարդ դոլար:

«Գործարքը կնպաստի Մեքսիկայի ունակությանը՝ հաղթահարել ընթացիկ և ապագա սպառնալիքները: Մեքսիկան կօգտագործի իր ընդլայնված ռազմական պոտենցիալը որպես զսպող գործոն տարածաշրջանային սպառնալիքների համար, ինչպես նաև կամրապնդի իր պաշտպանությունը»,- հայտարարել են DSCA-ում: