Նիկարագուայում բողոքի ցույցերի հետևանքով մահացել է 10 մարդ (լուսանկարներ, տեսանյութ)
Նիկարագուայում սոցիալական ապահովության բարեփոխումների դեմ բողոքի ակցիաների ընթացքում մահացել է առնվազն 10 ու վնասվածքներ ստացել 88 մարդ: Այս մասին հայտնում է Infobae տեղեկատվական պորտալը:
Նշվում է, որ բողոքի ցույցերը սկսվել են չորեքշաբթի ու տարածվել մի քանի քաղաքներում:
Աղբյուրը մանրամասնում է, որ ցուցարարները համաձայն չեն սոցիալական ապահովության բարեփոխումների հետ, որոնք ավելացնում են գործատուների ու աշխատողների վճարների չափը սոցիալական ապահովագրության հիմնադրամներ:
Պորտալի տեղեկությունների համաձայն՝ համացանցում հրապարակված լուսանկարներում երևում է՝ ինչպես են ոստիկանները կրակում ցուցարարների վրա և արցունքաբեր գազ կիրառում:
Նիկարագուայի փոխնախագահ Ռոսարիո Մուրիլյոն հաստատել է, որ հինգշաբթի և ուրբաթ օրերի ընթացքում մահացել է 10 մարդ:





/s3.amazonaws.com/arc-wordpress-client-uploads/infobae-wp/wp-content/uploads/2018/04/20025531/636598016237634303.jpg)
/s3.amazonaws.com/arc-wordpress-client-uploads/infobae-wp/wp-content/uploads/2018/04/21050749/000_1473C5.jpg)
/s3.amazonaws.com/arc-wordpress-client-uploads/infobae-wp/wp-content/uploads/2018/04/20025546/636598016260759607.jpg)
/s3.amazonaws.com/arc-wordpress-client-uploads/infobae-wp/wp-content/uploads/2018/04/20025557/636598016272947253.jpg)
Cinco casas, entre ellas una donde está la Lotería Nacional, en León, y el Centro Universitario de la Unan (CUUN) en ese departamento, se queman en estos momentos. Sucede entre las protestas universitarias contra las refoemas en el INSS. @laprensa pic.twitter.com/yAITVPCkDy
— Josué Garay (@_JosueGaray) 21 апреля 2018 г.










