Հնդկաստանում 12 տարեկանից ցածր երեխաների բռնաբարության համար մահապատիժ է սահմանվել

16:42 • 21.04.18

Հնդկաստանի կառավարությունը երկրում 12 տարեկանից ցածր աղջիկների խմբակային բռնաբարության համար մահապատիժ սահմանելու մասին հրամանագիր է ստորագրել, գրում է Economic Times-ը:

Հրամանագիրը երեխաներին սեռական բռնությունից պաշտպանելու մասին ավելի վաղ ընդունված օրենքում փոփոխության մաս է կազմում:

Կառավարության որոշմամբ մեծացվել է նաև բռնաբարության համար նվազագույն պատժաչափը՝ 7 տարուց դառնալով 10 տարի:

Իսկ մինչև 16 տարեկան անչափահասների բռնաբարության համար նվազագույն պատժաչափը՝ 10 տարին, հասցվել է 20-ի: