Ռուսական Մեծ թատրոնի արտիստներին ամերիկյան վիզաներ չեն տրամադրել. ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է

17:44 • 21.04.18

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը քննադատել է ԱՄՆ-ի կողմից ռուսական Մեծ թատրոնի արտիստներին ամերիկյան վիզաներ չտրամադրելու որոշումը:

Ինչպես գրում է РИА Новости գործակալությունը, ՌԴ ԱԳՆ-ն շեշտել է, որ նույնիսկ «Սառը պատերազմի» տարիներին Մեծ թատրոնի անձնակազմին չեն զրկել ամերիկյան վիզաներ ստանալուց:

«Ընդհակառակը՝ արվեստը՝ այդ թվում բալետը, միշտ օգնել է առավել լավ ճանաչել ու հասկանալ միմյանց, հալեցնել անվստահության սառույցն ու թուլացնել լարվածությունը միջպետական հարաբերություններում»,- նշվում է ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ:  

Հաղորդագրության մեջ շեշտվում է, որ Մեծ թատրոնն ամբողջ աշխարհում համարում են Ռուսաստանի «այցեքարտը», իսկ նրանց հյուրախաղերը մշտապես մեծ արձագանք են գտել ամերիկացի հանդիսատեսի կողմից:

Ռուսական Մեծ թատրոնի արտիստներին ամերիկյան վիզաներ չեն տրամադրել. ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է