ԱՄՆ-ում մերկ տղամարդը ներխուժել է սրճարան ու կրակ բացել, կան զոհեր

19:02 • 22.04.18

ԱՄՆ Թեննեսի նահանգի Նեշվիլ քաղաքից ոչ հեռու մերկ տղամարդը հարձակվել է Waffle House սրճարանի վրա ու կրակ բացել այնտեղ գտնվող մարդկանց ուղղությամբ։

Ինչպես հայտնում է korrespondent.net-ը, հարձակման հետևանքով մահացել է 3 մարդ, ևս 4-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

Հայտնի է, որ սրճարանի այցելուներից մեկին հաջողվել է խլել զենքը տղամարդու ձեռքից։ Մերկ հանցագործը դիմել է փախուստի։

Ավելի ուշ պարզ է դարձել, որ խոսքը գնում է 29-ամյա Թրեյվիս Րեյնքինգի մասին, ով Իլլինոյս նահանգի Մորթոն քաղաքի բնակիչ է։ Նրա մասին այլ մանրամասներ հայտնի չեն։

Առայժմ չի հաղորդվում նաև հարձակման հնարավոր դրդապատճառների մասին։ Հայտնի է, որ տղամարդը գտնվում է հետախուզման մեջ։