ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հետևում է հայաստանյան իրադարձություններին և կոչ է արել բոլոր կողմերին աշխատել կառուցողական երկխոսության հիման վրա
Միավորված Ազգերի Կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտնել է, որ հետևում է Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին:
Այս մասին, ըստ РИА Новости գործակալության, հայտնել է գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարրիկը:
Նա նշել է, որ Գուտերեշը նկատի է առել Սերժ Սարգսյանի հրաժարականի հայտարարությունը և կոչ արել բոլոր կողմերին շարունակել ցուցաբերել զսպվածություն, խուսափել բռնություն հրահրող հռետորաբանությունից և աշխատել կառուցողական երկխոսության հիման վրա:
Հիշեցնենք, որ այսօր ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասել է, որ թողնում է Հայաստանի վարչապետի պաշտոնը։










