«Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը կալանավորվել է

15:53 • 23.04.18

Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը կալանավորվել է:

Այս մասին լուրը Tert.am-ի հետ զրույցում ասաց Լևոն Բարսեղյանի փաստաբան Հայկուհի Հարությունյանը:

«Բարսեղյանի նկատմամբ խափանման միջոց ընտրվեց կալանավորումը, նա երկու ամսով կալանավորվեց, դատարանը գրավի միջնորդությունը մերժեց: Դատարանի որոշումը բողոքարկվելու է»,-ասաց փաստաբանը:

Հիշեցնենք, որ Լևոն Բարսեղյանն ապրիլի 21-ին Գյումրուց բերման էր ենթարկվել, ապա ստորագրությամբ ազատ արձակվել։ 

Ապրիլի 22-ի ցույցերին մասնակից Բարսեղյանը նորից բերման էր ենթարկվել և ժամեր շարունակ նրա գտնվելու վայրը հայտնի չէր։ Այսօր նրա նկատմամբ ընտրվել է խափանման միջոց: