Տորոնտոյում միկրոավտոբուսը զանգվածային վրաերթի է ենթարկել հետիոտների, կա շուրջ 10 տուժած

23:14 • 23.04.18

Կանադայի Տորոնտո քաղաքում միկրոավտոբուսը զանգվածային վրաերթի է ենթարկել հետիոտների խմբի, այս մասին հայտնում է տեղի ոստիկանության Twitter-յան պաշտոնական էջը:

Նշվում է, որ պատահարի արդյունքում տուժել է 10 մարդ:

Վարորդի ինքնության մասին տեղեկություններ չեն հրապարակվել:

«Ճերմակ միկրոավտոբուսը վրաերթի է ենթարկել մեծաթիվ անցորդների Յոնգ Սթրիթի Ֆինչի հատվածում… Տուժածների ծանրության աստիճանը հայտնի չէ, տուժել են, հավանաբար, 8-10 հոգի», - ասված է հայտարարության մեջ:
 
Հայտնի է, որ թաղամասի մուտքն ու ելքը փակվել են:

Այլ մանրամասներ չեն հաղորդվում: