Բեյոնսեն «Քոաչելա»-ի շրջանակում վերամիավորվել է Destiny's Child խմբի հետ (լուսանկարներ)
Ամերիկյան հայտնի փոփ երգչուհի Բեյոնսեն, որի մասնակցությունը «Քոաչելա» ամենամյա երաժշտական փառատոնին ամենաշատ քննարկվողներից է, միջոցառման շրջանակում կրկին վերամիավորվել է Destiny's Child խմբի հետ, հայտնում է The Daily Mail-ը:
Երեսունվեցամյա աստղը բեմում երգել է նախկին խմբակիցներ Քելի Ռոուլենդի ու Միշել Ուիլյամսի հետ:
Պարբերականը նկատում է, որ Բեյոնսեի ու ընդհանուր եռյակի ելույթը կատարյալ է եղել:
Երգչուհիների ելույթն առավել տպավորիչ են դարձրել նրանց փայլփլուն զգեստները՝ ստեղծված Balmain բրենդի կրեատիվ դիզայներ Օլիվյե Ռուստենի կողմից:




















