Ռուսաստանում ադրբեջանցին դաժանորեն ծեծել է 4-ամյա երեխային՝ մինչև 5-ը հաշվել չկարողանալու համար (լուսանկար)

14:06 • 23.04.18

Ռուսաստանում ադրբեջանցու կողմից իր զուգընկերուհու 4-ամյա դստերը դաժանորեն ծեծելու լուրը մեծ աղմուկ է բարձրացրել։ Ինչպես հայտնում է minval.az-ը, դեպքը տեղի է ունեցել Կրասնոյարսկում. քաղաքի 20-ամյա բնակիչ Բահրամ անունով ադրբեջանցին երկու օր շարունակ լիցքավորման լարով ու գոտիով դաժանորեն ծեծել է զուգընկերուհու փոքր դստերը։ 


Նշվում է, որ երեխային ի սկզբանե նա չէր հավանում։ Նա դիմել է զուգընկերուհու երեխաներին՝ առաջարկելով հաշվել մինչև 5-ը։ 6-ամյա երեխան առաջադրանքը կատարել է, 4-ամյա աղջնակը չի կարողացել հաշվել։ Ի դեպ, ամենասարսափելին այն է, որ այդ ամենը տեղի է ունեցել մոր աչքի առաջ։ Այդ ամենի մասին պարզ է դարձել չարագործի հարցաքննության ժամանակ։


Բժիշկների օգնությանն է դիմել կնոջ սենյակներից մեկը վարձակալած տղամարդը, երբ տեսել է երեխայի սարսափելի վիճակը։ Երեխային շտապ հոսպիտալացրել են։


Այժմ փոքրիկի վիճակը կայունանում է։


Չարագործը ձերբակալվել է, նրա դեմ քրեական գործ է հարուցվել։