Գլենդեյլի հայերն իրենց համերաշխությունն են հայտնել Հայաստանի ցուցարարներին (տեսանյութ)

14:53 • 23.04.18

Գլենդեյլում կիրակի երեկոյան հազարավոր մարդիկ են հավաքվել՝ իրենց բողոքը հայտնելու ՀՀ իշխանությունների դեմ: Այդ մասին հայտնում է foxla.com–ը:

Ինչպես գրում է կայքը, բողոքի ալիքի ու զայրույթի պատճառ է դարձել նախօրեին Հայաստանում բողոքի ակցիաների առաջնորդ Նիկոլ Փաշինյանի ձերբակալությունը:

Ամերիկահայերը պահանջել են ՀՀ իշխանություններից հրաժարական տալ:


Նշենք, որ Երևանի տարբեր փողոցներում շարունակվում են բողոքի երթերը։ Երևան-Սևան մայրուղում էլ իրավիճակը լարված է: Այնտեղ մարդիկ փակել են փողոցը: