Իսրայելը մտադիր է է՛լ ավելի ամրապնդել սերտ հարաբերություններն Ադրբեջանի հետ. Նեթանյահու
Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն շնորհավորել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ չորրորդ անգամ Ադրբեջանի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Այդ մասին հայտնում է «Թրենդ» գործակալությունը:
«Մտադիր ենք շարունակել կապերն Իսրայելի և Ադրբեջանի միջև բարեկամության և համագործակցության սերտ հարաբերությունների է՛լ ավելի ամրապնդման համար»,- ասված է Իսրայելի վարչապետի հայտարարությունում:
Նա ևս մեկ անգամ առաջարկել է Իլհամ Ալիևին այցելել Իսրայել և հույս է հայտնել նորից տեսնել նրան մոտ ապագայում:
Ադրբեջանի նախագահի արտահերթ ընտրությունները կայացել են ապրիլի 11-ին: Բոլոր ընտրական կետերի տվյալների մշակման արդյունքներով՝ գործող նախագահ Ալիևը հաղթանակ է տարել ընտրողների ձայների 86,02 տոկոսով:
Հիշեցնենք, որ ԵԱՀԿ դիտորդների հատուկ համակարգող Նիլզա դե Սենան հայտարարել էր, որ Ադրբեջանում նախագահական ընտրություններն անցկացվել են իրավունքների և ազատությունների սահմանափակման պայմաններում՝ անբավարար մրցակցությամբ:










