Մելանյա Թրամփը լուսանկարվել է ԱՄՆ նախկին 4 նախագահների հետ
Միացյալ Նահանգների առաջին տիկին Մելանյա Թրամփը լուսանկարվել է տարբեր ժամանակահատվածներում երկիրը կառավարած նախագահ Ջորջ Բուշ-ավագի, Բիլ Քլինթոնի, Ջորջ Բուշ-կրտսերի ու Բարաք Օբամայի հետ:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, լուսանկարն արվել է ԱՄՆ նախկին առաջին տիկին Բարբարա Բուշի հուղարկավորության արարողությունից հետո: Լուսանկարում կան նաև նախկին առաջին տիկիններ Լորա Բուշը, Հիլարի Քլինթոնն ու Միշել Օբաման:
Հայտնի է, որ Մելանյա Թրամփը միայնակ է եղել արարողությանը, քանի որ նրա ամուսինը՝ նախագահ Դոնալդ Թրամփը, նախընտրել էր իր ներկայության պատճառով անվտանգության հավելյալ միջոցների ձեռնարկման հետևանքով ներկաներին ավելորդ անհարմարություն չպատճառել ու չգալ:
Հիշեցնենք, որ Բարբարա Բուշը՝ նախկին նախագահ Ջորջ Բուշ-ավագի կինը, մահացել է 92 տարեկանում Հյուսթոնի իր տանը:
Նա ԱՄՆ պատմության մեջ միակ կինն է, որի և՛ ամուսինը, և՛ որդին զբաղեցրել են Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնը։











