Քեյթ Միդլթոնը հոսպիտալացվել է. բրիտանացիները սպասում են 5-րդ գահաժառանգի ծնվելուն (լուսանկարներ)

12:58 • 23.04.18

Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնը, որը հղի է 3-րդ երեխայով, ծննդաբերական ցավերով տեղափոխվել է Սուրբ Մերի հիվանդանոց, հայտնում է The Daily Mail-ը՝ Քենսինգթոնյան պալատին հղումով:

Նշվում է, որ դքսուհու և արքայազն Ուիլյամի երեխայի սեռը նախապես չի հայտարարվել:

Սակայն հայտնի է, որ լույս աշխարհ գալուց հետո արքայադուստրը կամ արքայազնը կլինի բրիտանական գահի ժառանգորդների թվում 5-րդը՝ պապիկից, հորից, ավագ եղբորից ու քրոջից հետո: Ծնվելուց հետո նրան կտրվի Քեմբրիջի արքայազն կամ արքայադուստր տիտղոսը:

Աղբյուրը մանրամասնում է, որ դքսուհին մյուս երկու երեխաներին ևս ծննդաբերել է Լոնդոնի Սուրբ Մերի հիվանդանոցում: Այս անգամ նրան ևս օգնելու են նույն գինեկոլոգներն ու մանկաբարձները:

 

Արքայազն Ջորջի ծնվելուց հետո, 2013թ.

 

Prince William and Kate leave the Lindo Wing with their first child, Prince George, in July 2013

 

Արքայադուստր Շառլոթի ծնվելուց հետո, 2015թ.

 

The Duke of Duchess of Cambridge pose with Princess Charlotte outside the Lindo Wing of St Mary's Hospital in London following her birth in May 2015

 

Թագաժառանգների հաջորդականությունը

 

Here is how the line of succession will look once the new royal baby is born