Հրապարակվել է Մոսկվայում ցույցի դուրս եկած հայերի ձերբակալության տեսանյութը (տեսանյութ)
Մի քանի տասնյակ մարդ է ձերբակալվել Մոսկվայում ապրիլի 22-ի երեկոյան Հայ առաքելական եկեղեցու շենքի մոտ բողոքի ցույցի ընթացքում, գրում է «Մոսկովսկիյ կոմսոմոլեցը»-ը:
Հայկական համայնքի մոտ 300 ներկայացուցիչ հավաքվել էր այդտեղ՝ իր բողոքն արտահայտելու ՀՀ իշխանությունների դեմ:
Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը ոստիկանություն է կանչել հավաքը ցրելու համար:
Ականատեսները նկարահանել են, թե ինչպես են ոստիկանները վազում ցուցարարներից մեկի հետևից, որը փորձել է փախչել ավտոմեքենայով, սակայն կորցնելով մեքենայի կառավարումը՝ բախվել է այլ ավտոմեքենաների:










