Դամասկոսում հրթիռակոծման հետևանքով սիրիահայ է զոհվել. «Գանձասար»
Դամասկոսի Սահնայայի շրջանի ուղղությամբ զինյալ խմբավորումների հրթիռակոծումների հետևանքով զոհվել է սիրիահայ Անդրանիկ Սարգսի Հեմիթյանը: Այս մասին հաղորդում է սիրիական «Գանձասար» պարբերականի ֆեյսբուքյան էջը:
Մինչդեռ tvzvezda.ru-ն հայտնում է, որ Սիրիայի կառավարական զորքերն ու աշխարհազորայինների զորախմբերն ահաբեկիչներից ազատագրել են Դամասկոսի հարավում գտնվող թաղամասերից մեկը:
Աղբյուրը մանրամասնում է, որ գրոհայիններին հնարավոր է եղել դուրս մղել օդուժի ու հրետանու՝ զինանոցների ու հրամանատարային կետերի ուղղությամբ ճշգրիտ հարվածների արդյունքում:










