Հս. Կորեայում մեծ թվով չինացի զբոսաշրջիկներ են մահացել կամրջից զբոսաշրջային ավտոբուսի ընկնելու հետևանքով

10:03 • 23.04.18

Հյուսիսային Կորեայում ավելի քան 30 մարդ է մահացել կամրջից զբոսաշրջային ավտոբուսի ընկնելու հետևանքով, հայտնում է mir24.tv-ն՝ չինական CGTN հեռուստաալիքին հղումով։


Նշվում է, որ մահացել է ավելի քան 30 մարդ։


Ինչպես հայտնել է Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը, վթարի հետևանքով զոհվել են մեծ թվով չինացի զբոսաշրջիկներ։