Հնդկաստանում 3 ուղևոր է տուժել օդանավի լուսանցույցի՝ կորպուսից պոկվելու հետևանքով (տեսանյութ)

11:31 • 23.04.18

Հնդկական Air India ավիաընկերության օդանավի լուսանցույցը կորպուսից պոկվել է՝ օդանավի՝ հզոր տուրբուլենտության գոտում հայտնվելու պատճառով, ինչի հետևանքով 3 մարդ վնասվածք է ստացել, հայտնում է Fox News-ը։


Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել օդ բարձրանալուց անմիջապես հետո։ Պաշտոնյաների համաձայն՝ օդանավը ցնցվել է 10-12 րոպե շարունակ։


Երբ օդանավը դուրս է եկել տուրբուլենտության գոտուց, ուղևորները փորձել են ամրացնել կորպուսից պոկված լուսանցույցը։ Հեռուստաընկերության տվյալների համաձայն՝ միջադեպի ժամանակ օդանավում գտնվել է 240 ուղևոր։


Նշվում է, որ օդանավն Ամրիթսար քաղաքից մեկնում էր Դելի։