Հայ ժողովուրդը վեհ ժողովուրդ է. ՌԴ ԱԳՆ խոսնակը գրառում է կատարել

19:14 • 23.04.18

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան արձագանքել է Հայաստանում զարգացող իրադարձություններին:

«Ժողովուրդը, որն ուժ ունի իր պատմության նույնիսկ ամենաբարդ պահերին չպառակտվել ու պահպանել հարգանքը միմյանց նկատմամբ՝ չնայած կտրուկ տարաձայնությունների՝ վեհ ժողովուրդ է», - գրել է Զախարովան ֆեյսբուքյան իր էջում:

Իր գրառման վերջում Զախարովան հավելել է՝ «Հայաստա՛ն, Ռուսաստանը միշտ քեզ հետ է»:

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասել է, որ թողնում է Հայաստանի վարչապետի պաշտոնը։