Լոնդոնը՝ կապույտի մեջ. քաղաքի տեսարժան վայրերը լուսավորվել են կապույտ լույսերով՝ բրիտանական գահաժառանգի լույս աշխարհ գալու առթիվ (լուսանկարներ)
Բրիտանական գահի 5-րդ ժառանգի ծնվելու առթիվ Լոնդոնի տեսարժան վայրերը՝ Թաուերի կամուրջը, «Ոսկե հոբելյանական կամուրջները», «Լոնդոնի աչք» հայտնի ատրակցիոնը՝ պտտաօղակը, լուսավորվել են կապույտ լույսերով, գրում է dailymail.co.uk-ը՝ ներկայացնելով լուսանկարներ։
Հիշեցնենք, որ Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնն ապրիլի 23-ին լույս աշխարհ է բերել երրորդ երեխային՝ արու զավակ։ Քենսինգթոնյան պալատի փոխանցմամբ՝ բրիտանական գահի 5-րդ ժառանգը ծնվել է տեղի ժամանակով ժամը 11:00-ին: Նա կշռում է 3.8 կգ:
Երեկ հաղորդվել էր, որ երեխայի հայրը՝ արքայազն Ուիլյամը, ներկա է եղել ծննդաբերությանը:
Այժմ փոքրիկին կտրվի Քեմբրիջի արքայազն կոչումը:
Հայտնի է, որ զույգի առաջնեկը ծնվել է 2013թ., իսկ երկրորդ երեխան՝ 2015թ.:



















