Ջորջ Բուշ ավագը հոսպիտալացվել է

09:25 • 24.04.18

Միացյալ Նահանգների նախկին նախագահ Ջորջ Բուշ ավագը հոսպիտալացվել է։ Այդ մասին Բուշ ընտանիքի պաշտոնական ներկայացուցիչ Ջիմ ՄքԳրեթը հայտնել է Twitter-ում։


«Նա արձագանքում է բուժմանը, և թվում է՝ վերականգնվում է»,- նշվում է պաշտոնական ներկայացուցչի հայտարարությունում։


Հիշեցնենք, որ 93-ամյա Ջորջ Բուշ ավագը զբաղեցրել է ԱՄՆ նախագահի պաշտոնը 1989-1993 թվականներին։


Նախորդ շաբաթ կյանքից հեռացել է նրա կինը՝ Բարբարա Բուշը, որի հետ նա ապրել է 73 տարի։ Նախկին առաջին տիկինը մահացել է 92 տարեկանում՝ Հյուսթոնի իր տանը: Բարբարա Բուշն ԱՄՆ պատմության մեջ միակ կինն է, որի և՛ ամուսինը, և՛ որդին զբաղեցրել են Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնը։