ԻՊ զինյալներն Իրաքում և Սիրիայում կրած պարտություններից հետո տեղափոխվում են Ասիա. ՌԴ ՊՆ
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներն Իրաքում և Սիրիայում կրած պարտություններից հետո տեղափոխվում են Կենտրոնական և Հարավարևելյան Ասիա։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, գրում է РИА Новости գործակալությունը:
«Իսլամական պետության» գրոհայինները Սիրիայում և Իրաքում պարտությունից հետո տեղափոխվում են այլ շրջաններ՝ այդ թվում Կենտրոնական և Հարավարևելյան Ասիա: Այնտեղ ստեղծվում են ահաբեկչական նոր օջախներ», - ասել է ՌԴ ՊՆ ղեկավարը Շանհայի համագործակցության կազմակերպության պաշտպանության նախարարների՝ Պեկինում կայացած խորհրդակցության ժամանակ:
Ըստ Շոյգուի՝ իրավիճակը հատկապես բարդ է այն պատճառով, որ ահաբեկիչներն օգտագործում են ժամանակակից տեխնիկա՝ այդ թվում խոցող անօդաչու սարքեր:
«Անօդաչուները, որոնք գրոհայինները կիրառել են Սիրիայում, ունակ են գործել ավելի քան 100 կմ հեռավորությունից: Դրանց ստեղծումն անհնար է առանց զարգացած երկրների աջակցության: Նման զինատեսակների կիրառումը խիտ բնակեցված տարածքներում կարող է աղետալի հետևանքներ ունենալ», - շեշտել է նախարարը:










