«Սա Հայաստանի համար պատմական օր է». Քիմ Քարդաշյանը՝ հայաստանյան իրադարձությունների մասին

12:09 • 24.04.18

Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցած իրադարձություններին:

«Այնքան ոգևորիչ է տեսնել բոլոր հայերին միավորված խաղաղ բողոքի ակցիաներ անելիս և ինչ-որ բան փոխելիս: Սա Հայաստանի համար պատմական օր է»,- գրել է նա Twitter-ի իր էջում:

Հիշեցնենք, որ Հայաստանում տասն օր տևած բողոքի ցույցերից հետո ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը հայտարարեց վարչապետի պաշտոնից հրաժարական տալու մասին:


BBC-ի հետ զրույցում Սերժ Սարգսյանի խոսնակ Հովհաննես Նիկողոսյանը նշել է, որ Սերժ Սարգսյանը պատասխանատու կերպով է վարվել և կատարել է փողոցային շարժման պահանջները:


«Կարծում եմ՝ նրա հրաժարականը գործող ժողովրդավարության հստակ ապացույց է: Այնպես չէ, որ աշխարհի ցանկացած անկյունում ընթացող ամեն ցույց հանգեցնում է իշխանության հրաժարականին»,- ասել է Հովհաննես Նիկողոսյանը: