«Շնորհավորում եմ ՀՀ քաղաքացիներին՝ իրենց ուզածին հասնելու համար». Նավալնին մեկնաբանել է Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունները

16:52 • 24.04.18

Ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնին մեկնաբանել է Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունները և շնորհավորել է Հայաստանի քաղաքացիներին:

«Հայաստանյան իրադարձությունների վերաբերյալ մեկնաբանությունն ակնհայտ է. ցմահ իրենց պաշտոնները զբաղեցնել ցանկացող քաղաքական գործիչների հետ փոխգործակցության լավագույն միջոցը փողոց դուրս գալն է: Փոքր-ինչ քաջություն և հաստատակամություն՝ ամեն ինչ անմիջապես իր տեղն է ընկնում: Շնորհավորում եմ Հայաստանի քաղաքացիներին՝ իրենց ուզածին հասնելու համար»,- գրել է Ալեքսեյ Նավալնին Twitter-ի իր էջում:

Հիշեցնենք, որ Հայաստանում տասն օր տևած բողոքի ցույցերից հետո ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը հայտարարել է վարչապետի պաշտոնից հրաժարական տալու մասին: