Դոնալդ Թրամփն ու Էմանուել Մակրոնը կաղնի են տնկել Սպիտակ տան մոտակայքում (լուսանկարներ, տեսանյութեր)
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ու առաջին տիկին Բրիջիտ Մակրոնը եռօրյա այցով մեկնել են Միացյալ Նահանգներ։
Այցի ընթացքում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու Էմանուել Մակրոնը Ֆրանսիայից բերված կաղնի են տնկել Սպիտակ տան մոտակայքում, հայտնում է ABC News-ը։
Միջոցառմանը ներկա են գտնվել նաև ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփն ու Ֆրանսիայի առաջին տիկինը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մակրոնը Թրամփին կաղնու տնկի կնվիրի՝ բերված Ֆրանսիայի հյուսիսից, որտեղ 1944 թվականին ամերիկացի զինվորներ են զոհվել։
Ֆրանսիայի նախագահի ու առաջին տիկնոջ այցն ԱՄՆ





Սպիտակ տուն այցը
![]()



Ծառ տնկելու արարողությունը















