Հայտնի է «Օսկար»-ի 91-րդ մրցանակաբաշխության անցկացման ամսաթիվը

13:10 • 24.04.18

Կինեմատոգրաֆիական արվեստների ամերիկյան ակադեմիայի «Օսկար» մրցանակի հանձնման 91-րդ արարողությունը տեղի կունենա 2019 թվականի փետրվարի 24-ին Լոս Անջելեսի Dolby Theater-ում, գրում է The Hollywood Reporter-ը։


«Օսկար»-ի սեզոնը կբացվի նոյեմբերի 18-ին, երբ ամերիկյան կինոակադեմիան բաժանի ամենամյա Նահանգապետների մրցանակները։


Մրցանակի հավակնորդների անունները կհայտարարվեն հունվարի 22-ին, իսկ փետրվարի 4-ին նրանց համար ավանդական լանչ կկազմակերպվի։


Փետրվարի 19-ին տեղի կունենա վերջնական քվեարկությունը մրցանակի հավակնորդների վերաբերյալ, և արդեն փետրվարի 24-ին արարողությունը կհեռարձակվի ABC հեռուստաալիքով։


Հիշեցնենք, որ այս տարի «Օսկար» մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել մարտի 4-ին։ Ըստ ամերիկյան կինոակադեմիայի՝ լավագույն ֆիլմ է ճանաչվել Գիլյերմո դել Տորոյի «Ջրի ձևը» ֆիլմը։

Հայտնի է «Օսկար»-ի 91-րդ մրցանակաբաշխության անցկացման ամսաթիվը