«Հայաստան, ժողովրդի հաղթանակը». Սաակաշվիլին Facebook-ի իր էջի հետնանկարը փոխարինել է Երևանի ցույցերը պատկերող լուսանկարով

11:42 • 24.04.18

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Facebook-ի իր էջի հետնանկարը փոխարինել է Երևանի ցույցերը պատկերող լուսանկարով, որի վրա գրել է՝ «Հայաստան, ժողովրդի հաղթանակը»:

Ավելի վաղ հաղորդվել է, որ Միխեիլ Սաակաշվիլին դիմել է հայ ժողովրդին՝ սոցցանցերից մեկում հրապարակված իր տեսանյութում նշելով, որ Հայաստանը մեծ ապագա ունի, իսկ հայ ժողովուրդն իր պայքարով ապացուցել է, որ ունի բոլոր հիմքերը՝ հպարտանալու ինքն իրենով: 

«Ուզում եմ դիմել Հայաստանի իմ եղբայրներին ու քույրերին: Ես ցանկանում եմ շնորհավորել ձեզ: Այսօր դուք ունեք բոլոր հիմքերը՝ հպարտանալու ինքներդ ձեզնով, հպարտանալու, որ հայ եք՝ հպարտ ժողովուրդ, որը կարողացավ ցույց տալ ամբողջ աշխարհին, որ ինքն ունի արժանապատվություն, որ ցանկանում է ապրել նորմալ, մարդկային պայմաններում...»,- գրել է նա:

«Ես այսօր ևս մեկ անգամ համոզվեցի, որ Հայաստանը մեծ ապագա ունի: Ես ձեզ աջակցում եմ, մենք միշտ կլինենք ձեր կողքին: Շնորհակալություն ձեզ այն բանի համար, ինչ դուք արեցիք: Եվս մեկ անգամ շնորհավորում եմ»,-հավելել է Սաակաշվիլին: