Շնորհակալություն ենք հայտնում Սերժ Սարգսյանին երկար տարիների իր ծառայության համար և սպասում ՀՀ նոր կառավարության հետ սերտ համագործակցությանը. ԱՄՆ Պետքարտուղարություն
Մենք շնորհակալություն ենք հայտնում վարչապետ Սարգսյանին իր երկար տարիների ծառայության և հայ-ամերիկյան գործակցությունն ամրապնդելու իր գործունեության համար:
Ինչպես հայտնում է amerikayidzayn.com կայքը, այս մասին ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարության մեջ։
«Հուսով ենք, որ նրա հաջորդին որոշելու ժողովրդական գործընթացը կիրականացվի թափանցիկ եղանակով՝ համաձայն Հայաստանի օրենքների ու ստանձնած միջազգային պարտավորությունների: Սպասում ենք նոր կառավարության հետ սերտ համագործակցությանը:
Մենք շարունակում ենք մոտից հետևել Հայաստանում տիրող իրադրությանը, և բոլոր կողմերին հորդորում ցուցաբերել զսպվածություն, խուսափել իրադրության սրումից և բռնի որեւէ գործողությունից»,-ասվում է հայտարարությունում:










