Սպանության փորձ Չարենցավանում. 23-ամյա երիտասարդը հոսպիտալացվել է. shamshyan.com
«Չարենցավան» բժշկական կենտրոնից ոստիկանության Չարենցավանի բաժին երեկ՝ ժամը 22։00-ի սահմաններում, ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի աջ կեսի հրազենային թափանցող վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել երիտասարդ տղա։
Այս մասին հայտնում է shamshyan.com կայքը։
Ոստիկաններն ու քննիչները Չարենցավանի հիվանդանոցի բակից ապօրինի հրազեն պահելու կասկածանքով Չարենցավանի ոստիկանություն են բերման ենթարկել վիրավորի համագյուղացի, 53-ամյա Հարություն Թադևոսյանին։ Նրա մոտ հայտնաբերվել է ակոսափող հրազեն։
Հ. Թադևոսյանը հայտարարել է, որ ժամեր առաջ իր ազգականը զանգահարել է իրեն և հայտնել, որ «Բդո» մականվամբ քաղաքացին հրազենային վնասվածք է պատճառել իր որդի Հովհաննեսին՝ նկատի ունենալով հիվանդանոց տեղափոխված Հ. Թադևոսյանին և այդ ժամանակ ինքը ինքնապաշտպանության նպատակով իր անվամբ հաշվառված նշված հրազենը վերցրել է իր հետ և ժամանել է Չարենցավանի բժշկական կենտրոն։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։










