ԱՄՆ իշխանությունները 1 մլրդ դոլարի կոկային և մարիխուանա են առգրավել (լուսանկարներ)

10:15 • 25.04.18

Միացյալ Նահանգների ափային անվտանգության ծառայությունն առգրավել է 1 մլրդ դոլար արժողությամբ տարբեր տեսակի թմրանյութեր՝ ընդհանուր 13 տոննա քաշով:

Ինչպես հայտնում է Daily Mail-ը, ապօրինի բեռն առգրավվել է Մեքսիկայի, Հարավային և Կենտրոնական Ամերիկայի ափերի մոտ: Այնուհետև Ափային անվտանգության ծառայության աշխատակիցները 12 տոննա կոկայինն ու 1 տոննա մարիխուանան տեղափոխել են Ֆլորիդայի «Էվերգլեյդ» նավահանգիստ:

Հայտնի է, որ գործողության իրականացմանն աջակցել են Կանադայի ծովային ուժերը:

Աղբյուրը նկատում է, որ թմրանյութի ոլորտն աշխարհում ամենաեկամտաբերներից մեկն է: Միայն կոկայինի միջոցով նարկոկարտելները տարեկան տասնյակ միլիարդավոր դոլարների եկամուտ են ստանում:

Կոկայինի արտադրության հարցում առաջատար երկրներն են Կոլումբիան, Պերուն և Բոլիվիան:

 

The United States Coast Guard on Tuesday brought ashore 13 tons of illicit drugs worth nearly $1billion that it says were captured in the waters off of Mexico, South and Central America

The crew from the US Coast Guard Cutter Legare unloaded 12 tons of cocaine and one ton of marijuana in Port Everglades, Florida

The Legare confiscated more than 4,500 pounds of cocaine on its own while the Cutter Reliance seized 2,600 pounds of marijuana in one bust alone, according to the Coast Guard

The cocaine was seized in naval operations conducted by American vessels in the Pacific Ocean

Last month, the Coast Guard offloaded 36,000 pounds of cocaine into a California pier