Հերքում. Կարեն Կարապետյանը շարունակում է կատարել վարչապետի պաշտոնակատարի պարտականությունները

17:07 • 25.04.18

Կարեն Կարապետյանը շարունակում է կատարել իր՝ վարչապետի պաշտոնակատարի պարտականությունները։

Այդ մասին Tert.am–ի հետ զրույցում հայտնեցին Կառավարության մամուլի ծառայությունից։

Այդ մասին պաշտոնական իր էջում գրառում է կատարել նաև Կարեն Կարապետյանը։

«Հարգելի քաղաքացիներ, իմ հրաժարականի մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը»,–ասված է Կարեն Կարապետյանի գրառման մեջ։

Ի դեպ, քիչ առաջ մեզ հետ զրույցում Կարեն Կարապետյանի հրաժարականի մասին լուրերը հերքեցին նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի աշխատակազմից:

Հիշեցնենք, որ քիչ առաջ սոցցանցերում տեղեկություն էր տարածվել, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը հրաժարական է տվել։