Ամերիկահայերը ողողել են Լոս Անջելեսի փողոցները. Daily Mail-ի անդրադարձը Ցեղասպանության 103-րդ տարելիցի կապակցությամբ կազմակերպված «Արդարության երթ»-ին (լուսանկարներ)

09:34 • 25.04.18

 

Բրիտանական Daily Mail պարբերականն անդրադարձել է Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցի կապակցությամբ Լոս Անջելեսում կազմակերպված «Արդարության երթ»-ին, որին մասնակցել են տասնյակ հազարավոր մարդիկ:

Աղբյուրը նկատում է, որ երթի մասնակիցները՝ կամավորներ, հայ համայնքի ներկայացուցիչներ, հասակարակական կազմակերպությունների անդամներ, քաղաքական գործիչներ, պահանջել են  Թուրքիայի իշխանություններից ցեղասպանություն ճանաչել ավելի քան 100 տարի առաջ 1.5 մլն հայերի սպանությունը:

Լոս Անջելեսի փողոցները ողողած ավելի քան 40.000 ցուցարները կրել են Հայաստանի դրոշները, ինչպես նաև Թուրքիային դատապարտող պաստառներ:

Հատկանշական է, որ Լոս Անջելեսի քաղաքապետ Էրիկ Գարսետին, որը 20-րդ դարի սկզբի սոսկալի իրադարձություններն անվանել է մարդկային ողբերգություն, ևս միացել է ցուցարարներին:

Ստորև ուշագրավ ֆոտոշարքով ներկայացվել է ապրիլքսանչորսյան երթը.

 

A scene from the 40,000-strong March for Justice at the Turkish Consulate in Los Angeles

The demonstrations came hours after Armenian Prime Minister Serzh Sargsyan resigned following 10 days of large anti-government protests in that country 

The demonstrators waved the Armenian and American flags and carried signs

Mayor Eric Garcetti is speaking at the BANC of CALIFORNIA Stadium ribbon ceremony, the new home of the LA Football Club in Expo Park in Los Angeles on April 18, 2018

Thousands attend a march in Hollywood, Calif., on Tuesday, April 24, 2018, to commemorate the 103rd anniversary of the Armenian Genocide

Armenian Genocide: Hanging on tripods. Systematic killing of the Armenian population of the Ottoman Empire during and just after World War I, 1915 - 1923. Also known as Armenian Holocaust