150 մլն դոլար. Մոդիլիանիի կտավը մեկնարկային գնի ռեկորդ է սահմանել

09:58 • 25.04.18

Համաշխարհային ճանաչում ունեցող իտալացի գեղանկարիչ և քանդակագործ Ամադեո Մոդիլիանիի կտավներից մեկը ռեկորդային մեկնարկային գնով կհանվի աճուրդի, գրում է The Guardian-ը՝ մանրամասնելով, որ արվեստի գործն աճուրդից առաջ գնահատվել է 150 մլն դոլար:

Հայտնի է, որ 1917թ. ստեղծված «Պառկած մերկ կինը» կտավի վաճառքով զբաղվելու է հեղինակավոր Sotheby’s աճուրդի տունը:

Աղբյուրը հավելում է, որ նախքան այս կտավի մեկնարկային գնի ռեկորդ էր սահմանել Պաբլո Պիկասոյի՝ 1955թ. ստեղծված  «Ալժիրցի կանայք» կտավը, որն աճուրդից առաջ գնահատվել էր 140 մլն դոլար: Այնուհետև այն վաճառվել էր 179 մլն դոլարով:


150 մլն դոլար. Մոդիլիանիի կտավը մեկնարկային գնի ռեկորդ է սահմանել