Սիրիայում ռուսական «Հմեյմիմ» ռազմաբազան անօդաչուների հարձակման է ենթարկվել. WarJournal
Սիրիայի տարածքում գտնվող ռուսական «Հմեյմիմ» ռազմական ավիաբազան նոր օդային հարձակման է ենթարկվել, գրում է ВЗГЛЯД պարբերականը՝ հղում անելով WarJournal-ին:
Նշվում է, որ ռազմաբազայի վրա հարձակում է նախաձեռնվել անօդաչու սարքերի ու հակաօդային պաշտպանության համակարգերի միջոցով: Աղբյուրը նկատում է, որ սա ռազմաբազայի նկատմամբ անօդաչուներով առաջին հարձակումը չէ:
Ռուսական կողմի փոխանցմամբ՝ հունվարի 6-ին ռուսական հակաօդային պաշտպանության միջոցները ֆիքսել են ռազմական օբյեկտների մոտ շարժվող 13 օդային թիրախ:
Հայտնի է, որ անօդաչու սարքերից մի քանիսն իջեցվել են և վնասազերծվել, 7 անօդաչու ոչնչացվել է ռուսական «Պանցիր Ս» զենիթահրթիռային հրանոթային համալիրի օգնությամբ:
Առայժմ չի նշվում, թե որ ուժերի կողմից են նախաձեռնված եղել հարձակման փորձերը:










