Ազնավուրը Սանկտ Պետերբուրգից վերադառնում է Ֆրանսիա. Parisien
Աշխարհահռչակ շանսոնյե և երգահան Շառլ Ազնավուրը, որը չեղարկել է համերգը Սանկտ Պետերբուրգում, այսօր կվերադառնա Ֆրանսիա:
Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրում Է Parisien թերթը՝ վկայակոչելով արտիստի ներկայացուցիչ Վինսան Ստարկին:
Ազնավուրի առողջական վիճակը բժիշկների մոտ մտավախություն չի առաջացնում:
«Համերգից առաջ փորձի ժամանակ մաեստրոյի մեջքը բռնվել է, դրա համար ստիպված եղանք չեղարկել միջոցառումը: Բժիշկները բուժզննում են անցկացրել ու հաստատել, որ դա մկանային սպազմ էր: Այնպես որ ոչ մի լուրջ բան չկա: Հիմա նա արդեն հյուրանոցում է, հանգստանում է»,- ТАСС-ին ասել է աղբյուրը:
«Օկտյաբրսկի» սրահի, որտեղ պետք է կայանար համերգը, գեղարվեստական ղեկավար Էմմա Լավրինովիչը, ավելի վաղ «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է, որ ելույթը հետաձգվել Է 2019 թվականի ապրիլ՝ կապված արտիստի անբավարար առողջական վիճակի հետ: Ինչպես ֆրանսիական թերթին պարզաբանել Է Ստարկը, 93-ամյա արտիստին չեն հոսպիտալացրել, բժիշկները պարզապես բուժզննում են անցկացրել. ապրիլի 26-ին նա կմեկնի Ֆրանսիա:
Ազնավուրի շրջապատում հայտնել են, որ այս տարի երգչի գրաֆիկում ազատ օրեր չկային, դա է պատճառը, որ համերգը հետաձգվել է մինչև մյուս ապրիլ: Սանկտ Պետերբուրգում համերգից հետո Ազնավուրի ծրագրում ապրիլի 28-ին ելույթ Է պլանավորված Մոսկվայի Կրեմլի պալատում:
Դրա հնարավոր հետաձգման վերաբերյալ հաղորդումներ այս պահին չկան:










