Արմեն Ջիգարխանյանին հոսպիտալացրել են, նա կոմայի մեջ է. ТАСС
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը հինգշաբթի տեղափոխվել է Մոսկվայի հիվանդանոցներից մեկը՝ կոմայում գտնվելով: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ վկայակոչելով բժշկական շրջանակների իր աղբյուրին:
«Արմեն Ջիգարխանյանը սրտի կաթվածով շտապ հոսպիտալացվել է մայրաքաղաքային հիվանդանոց: Նա կոմայի մեջ է գտնվում և նրան միացրել են թոքերի կենսապահովման սարքին», - ասել է գործակալության աղբյուրը՝ չմասնավորեցնելով բուժհաստատության անունը, ուր տեղափոխել են դերասանին:
Ջիգարխանյանի ներկայացուցիչները հաստատել են հոսպիտալացման փաստը՝ նշելով, որ առողջական վատթարացման պատճառը թոքերի բորբոքման հետևանքներն են, որը մինչև վերջ չէր բուժվել հունվարին:
Ինչպես նշվում է, 82-ամյա դերասանն արդեն 3-րդ անգամ է հոսպիտալացվում տարեսկզբից:










