Կրեմլում հույս են հայտնել, որ Հայաստանում իրավիճակը կկարգավորվի սահմանադրության շրջանակներում
Կրեմլում հույս են հայտնել, որ Հայաստանում ներքաղաքական իրավիճակը կկարգավորվի հնարավորինս շուտ՝ սահմանադրական դաշտի շրջանակներում: Այդ մասին հինգշաբթի լրագրողներին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Մենք կարծում ենք, որ դա Հայաստանի ներքին գործն է: Մենք ցանկանում ենք հուսալ, որ իրավիճակը հնարավորինս շուտ կկարգավորվի սահմանադրական դաշտի շրջանակներում: Մեզ կապում են լայն կապեր, այդ պատճառով այդ հարաբերությունների իրագործումը թելադրում է այցերի և շփումների հաճախակի փոխանակության անհրաժեշտություն: Հատկապես՝ նման բարդ պահերին»,- ասել է Պեսկովը:
Պատասխանելով հարցին, թե արդյոք Կրեմլը խաղաղ ցույցերը դիտարկում է որպես իշխանության հետ կառուցողական երկխոսության մաս՝ Պեսկովը նշել է, որ Մոսկվայում փոխզիջումների որոնման հնարավորության հույս ունեն և հույս է հայտնել, որ ցուցարարների հետ «կլինեն կառուցողական շփումներ, որոնք թույլ կտան գալ փոխզիջման»:










