Մադամ Տյուսոյի թանգարանում ներկայացվել է Մելանյա Թրամփի մոմե քանդակը (լուսանկարներ)
Հեղինակավոր Մադամ Տյուսոյի թանգարանի նյույորքյան մասնաճյուղը համալրվել է ևս մեկ ուշագրավ ցուցանմուշով՝ ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփի մոմե քանդակով:
Ինչպես նշում է Daily Mail-ը, առաջին տիկնոջ քանդակը պաշտոնապես ներկայացրել է Սպիտակ տան նախկին մամուլի քարտուղար Շոն Սփայսերը:
Պարբերականը նկատում է, որ քանդակը գերիրական տեսք ունի ու շատ նման է Մելանյա Թրամփին՝ նույն բարեկազմությունը, հասակը, վարսահարդարումը, դիմահարդարումը, հագնվելու ոճը, կեցվածքը:
Քանդակի ստեղծողները չեն մոռացել նաև առաջին տիկնոջ «այցեքարտը» դարձած էլեգանտ բարձրակրունկների մասին:
Նշվում է, որ Մելանյա Թրամփի քանդակը կանգնեցված է ամուսնու՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ այս տարվա հունվարին ներկայացված քանդակի կողքին:

















