Զոքանչի քրոջից 34 000 դոլար կողոպտելու մեջ մեղադրվողի գործն ուղարկվել է դատարան
2018 թվականի մարտի 14-ին երևանյան բնակարանից 34 000 դոլար կողոպտելու գործն ուղարկվել է դատարան:
Tert.am-ը Դատական տեղեկատվական համակարգից տեղեկացավ, որ Ամասիա Այվազյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2018թ. մարտի 13-ին կնոջ և զոքանչի խոսակցությունից տեղեկանալով, որ զոքանչի քրոջ որդին ԱՄՆ-ից նրան գումար է ուղարկել, հաջորդ օրը` 2018թ. մարտի 14-ին Ռոզա Ավագյանը տանից դուրս գալուց հետո դռան փականը չի կողպել, օգտվելով ընձեռնված հնարավորությունից՝ ապօրինի մուտք է գործել հիշյալ հասցեում գտնվող տուն և գաղտնի հափշտակել 34.000 ԱՄՆ դոլար, իսկ ննջասենյակում գտնվող պայուսակից` 65.000 ՀՀ դրամ գումար` Ռոզա Ավագյանին պատճառելով առանձնապես խոշոր չափերով նյութական վնաս:
Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1 կետի հատկանիշներով:
Այվազյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Գործն ուղարկվել է Երևան քաղաքի դատարան:










