Աբբա խումբը 1982-ից ի վեր առաջին անգամ հանդես է եկել նոր երգերի ձայնագրությամբ

22:40 • 27.04.18

Շվեդական «Աբբա» փոփ խումբը 1980-ականներից ի վեր առաջին անգամ նոր երգերի ձայնագրություն է ներկայացրել:

Ինչպես հայտնում է BBC-ն, շվեդական քառյակը նշել է, որ նոր երգը «վիրտուալ» շրջագայություն իրականացնելու իրենց որոշման «անսպասելի հետևանքն» էր:

«Մենք չորսս զգացինք, որ 35 տարի անց զվարճալի կլինի նորից միավորել ուժերն ու ստուդիա մտնել»,- ասվում է խմբի ինստագրամյան էջում:

Նոր երգերի ներկայացման համար ամսաթվեր չեն նշվել, սակայն դրանցից մեկը՝ «Ես դեռ հավատում եմ քեզ» խորագրով, կհնչի դեկտեմբերին հատուկ հեռուստատեսային հեռարձակման ժամանակ:

 

Աբբա խումբը 1982-ից ի վեր առաջին անգամ հանդես է եկել նոր երգերի ձայնագրությամբ