Հայտնի է Արմեն Ջիգարխանյանի հոսպիտալացման պատճառը

12:20 • 27.04.18

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը հիվանդանոցում կանցկացնի մի քանի օր, ria.ru-ի հետ զրույցում ասել է 82-ամյա դերասանի մտերիմ ընկեր Արթուր Սողոմոնյանը:

«Բժիշկները խորհուրդ են տվել հոսպիտալացնել նրան: Առաջին հետազոտությունների արդյունքներով որևէ կրիտիկական բաներ չեն հայտնաբերվել, այնուհանդերձ՝ կան  որոշ խնդիրներ: Հույս ունեմ, որ հաջորդ շաբաթ նա արդեն թատրոն կվերադառնա»,-ասել է Սողոմոնյանը:

Աղբյուրը նաև հերքել է տեղեկություններն առ այն, որ Ջիգարխանյանը եղել է կոմայի մեջ: Սողոմոնյանն ասել է, որ դերասանը հոսպիտալացվել է թուլության պատճառով:

 

Հայտնի է Արմեն Ջիգարխանյանի հոսպիտալացման պատճառը